Ազգային կրթակակարգում ներառված են քաղաքակրթական հիմքի վրա ազգային կրթական քաղաքականության, դաստիարակության, ուսուցման, ուսումնառության և գնահատման ընդհանուր սկզբունքները:
Ազգային կրթակարգի ստեղծմամբ հռչակվում է «Ազգային դպրոցի» (առայժմ՝ վիրտուալ միջավայրում գործող) հիմնարար նպատակը․ 21-րդ դարի առաքինի քաղաքացու՝ «Արարատյան Մարդու» կայացման համար կրթական և դաստիարակչական գործառույթների լիարժեք ներդաշնակում` «Ազգային ուսուցչի» բացառիկ պատասխանատվությամբ և դերակատարությամբ։ Ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանության, արդիականացման, փոխանցման և 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթական տեղեկատվության ապահովման միջոցով՝ առաքինի, մասնագիտական և ֆունկցիոնալ գրագետ քաղաքացու ձևավորումն է։
Ազգային կրթակարգի ստեղծումը թելադրված է․
Ազգային կրթակարգն անհրաժեշտ է «Ազգային դպրոցի» (առայժմ՝ վիրտուալ միջավայրում գործող) կրթադաստիարակչական գործունեությունը կազմակերպելու համար։ Այն լրացնելու է հանրակրթության պետական կրթակարգում առկա կրթական, դաստիարակչական և տեխնոլոգիական բացերը։ Կրթակարգն անհրաժեշտ է կրթական գործընթացի բոլոր կողմերին՝ ուսուցիչներին, աշակերտներին, կրթությունը կազմակերպող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրակրթական դպրոցներին և կրթություն իրականացնող մյուս հաստատություններին` Ազգային կրթակարգով սահմանված ընդհանուր նպատակներին հասնելու համար: